17:06 Աշխարհի ամենափոքր երկրներ Top 10 | |
Ներկայացնում եմ ձեզ աշխարհի ամենափոքր երկրների թոփ տասնյակը: 1. Վատիկան Վատիկանի ընդհանուր տարածքը կազմում է 44 հա տարածք: Այն հիմնադրվել է 1929 թվականին: Վատիկանի քաղաքացիների թիվը հասնում է 800-ի, բայց այստեղ աշխատում են մի քանի հազար իտալացիներ, որոնք գալիս են Իտալիաից: 2. Մոնակո Երկրորդ ամենափոքր երկիրը դա Մոնակոն է: Մոնակոն երկրորդ ամենափոքր միապետական պետությունն է: Այստեղ բնակվում է 30.000 հազար մարդ: Հիմնական եկամուտը բնակիչներին բերում է զբոսաշրջությունը: 3. Նաուրու Սա կղզի պետություն է Միկրոնեսիայում (Խաղաղ օվկիանոս): Այստեղ բնակվում է մոտ 9.000 մարդ: Այս երկրի կառավարությունը չունի զինված ուժեր: 4. Տուվալու Երկրի ընդհանուր տարածքը կազմում է 26 քառ. կմ: Բնակչությունը հասնում է 10.5 հազարի: Բնական պաշարների բացակայության պատճառով այս երկիրը օգտվում է տարբեր երկրների պաշարներից: 5. Սան Մարինո Երկրի ընդհանուր տարածքը 61 քառ. կմ է: Այն ամենահին անկախ երկիրն է աշխարհում, որը հիմնադրվել է 301 թվականի սեպտեմբերի 3-ին: Աշխարհի ամենահարուստ երկրներից է աշխարհում, որի եկամուտը գերազանցում է ծախսերը: Պետության մակերեսը 160.4 ք/կմ է: Այստեղ ավելի շատ ընկերություններ են գրանցված, քան մարդիկ: 7. Մարշալյան կղզիներ Այս պետությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնում: Երկրի բնակչությունը 62 հզ. է: 1986 թ. կղզին անկախություն է ստացել ԱՄՆ-ից: 8. Սեյշելյան կղզիներ Այս պետությունը զբաղեցնում է 455 ք/կմ տարածք և ունի 84 հզ. բնակիչ: Այն դարձել է զբոսաշրջության կենտրոն: 9. Մալդիվյան կղզիներ Մալդիվյան Հանրապետությունը կղզի–պետություն է: Երկրի մակերեսը 298 ք/կմ է, իսկ բնակչությունը 396 հզ. է: 10. Սենթ-Քիթս և Նևիս դաշնություն Պետության տարածքը 261 ք/կմ է: Սրանք
եվրոպացիների կողմից բնակեցված առաջին կղզիներն են: Եկամտի գլխավոր
աղբյուրը զբոսաշրջությունն է, ինչպես նաև՝ գյուղատնտեսությունը: | |
|
Total comments: 0 | |